Posted in Առցանց ուսուցում, Էկոլոգիա

Վառելիքաէներգետիկ ռեսուրսները

Վառելիքաէներգետիկ ռեսուրսները արդյունաբերության եւ կենցաղային օգտագործման բոլոր հասանելի էներգիայի տեսակների աղբյուրներն են՝ քիմիական, էլեկտրական, միջուկային, ջերմային, մեխանիկական:

1.

Նավթ

259301007

Նավթը բնական եղանակով հայտնվող երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող յուղանման յուրահատուկ հոտով հեղուկ է:

Բնական գազ

5066d723a8b8f_crop

Բնական գազը երկրի ընդերքում լինում է գազային վիճակում:  Արդյունաբերական հանքավայրերը հանդիպում են որևէ այլ օգտակար հանածոյի հետ կապ չունեցող առանձին կուտակների, գազանավթային հանքավայրերի, որտեղ գազային ածխաջրածինները լրիվ կամ մասամբ լուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում, ինչպես նաեւ գազակոնդեստատային հանքավայրերի ձեւով:

Ածուխ

62703157_3_644x461_ugol-kamennyy-dlya-otopleniya-prodayu-otoplenie

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են երկրի ընդերքում միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի, մնացորդների, քիմիական փոխակերպումների, միկրոօրգանիզմների եւ այլնի միջոցով:

2.

Երեքն էլ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ են և շատ մեծ դեր ունեն ներկայիս մարդու կենցաղում: Եվ այդ մեծ պահանջարկի արդյունքում ռեսուրսների պաշարները նվազում են անվերադարձ՝ մեծացնելով էկոլոգիական խնդիրների սանդղակը՝ պատճառ հանդիսանալով մարդկության գործունեությանը եւ կյանքին սպառնացող վտանգի ընդլայմանը:

Էներգիան է մարդու ամենօրյա գործունեության հիմքը. էներգիայի արդյունքում է, որ ամեն օր գործարկվում են գործարանները, էլեկտրակայանները, ու դրանց արդյունքում ստացվում է լույս, ջերմություն, արտադրանք, այսինքն՝ մարդու կենսագործունեությունն ապահովող գործառույթները:

3.

  1. էներգակիրներ-տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով և շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ և առավելագույն արդյունավետություն ստանալու պայմանով
  2. Ածուխ-Բուսական կամ կենդանական մարմիններից բարձր ջերմության ներգործությամբ ստացվող նյութ
  3. Նավթ-Յուղային պարունակությամբ հանքային հեղուկ նյութ, որ օգտագործվում Է որպես վառելիք, ինչպես և զանազան արտադրանքների հումք
  4. ԲՆական գազ-Նավթաբեր հանքերից ստացվող գազ
  5. Էկոհամակարգ-կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև

Աղբյուրը՝ Հայկական սովետական հանրագիտարան
http://www.wikipedia.org

Posted in Առցանց ուսուցում, Էկոլոգիա

Ջուրը մեր կյանքում

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը: Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

  1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը` մարդու մոտ ծարավ է առաջանում, 6-8%-ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ, իսկ 12%-ի դեպքում մարդ մահանում է:
  2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10-12 անգամ ավելի շատ ջուր կա, քան համաշխարհային օվկիանոսում :
  3. Միայն ջրի պաշարի 3%-ն է խմելու, ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է:Եվ միայն 1.1%-ն է հասանելի մարդկանց:
  4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման: Ամեն խմված բաժակից հետո, պետք է լրացուցիչ ջուր խմել :
  5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին:
  6. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում:
  7. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը, այն դեպքում, երբ ձյունը կազմում է 85%: Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը: