Posted in գրականություն

Վահան Տերյան նախագիծ

Կենսագրություն

1885թ փետրվարի 9ին ծնվել է Վահան Տերյանը։ Տերյանը իր կարճատև կյանքի ընթացքում չի հնացել, կախարդական ազդեցություն ունի նրա բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրնեց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները։Տերյանը հեղափոխել է հայ պոեզիան և տաղաչափությունը։Տերյանը կարողացել է հաղթահարել   այդ խոչընդոտը և դարձել է արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս:Ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել գրական հայոց լեզուն, որն  էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն  էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Վերլուծություն

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,

Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,

Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,

Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։

Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,

Լքված լռության ծածկոցն է իջել.

Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,

Իմ տխուր հոգում երգերն են ննջել։

Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,

Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,

Ցրիր քո երգով մռայլ ու համառ

Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Իմ կարծիքով շատ հուզիչ բանստեղծություն է:Հուզիչ ասելով ես հասկանում եմ երկու իմաստ առաջինը, որ ուրախությունից են հուզվում, իսկ երկրորդը,որ տխրությունից են հուզվում:Այս բանաստեղծությունը կարդալիս ես տխրությունից հուզվեցի քանի որ այստեղ երևում է, որ Վահան Տերյանը շատ-շատ հիասթափված է, նա կարծես ուզում է թողնել աշխարհը ու հեռանալ:

«Վերջին ուղևորություն» ֆիլմի վերլուծություն

Ես դիտեցի Վահան Տերյանի մասին «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը։ Այն պատմում էր նրա մասին։

Սկզբում պատմվեց իր կյանքի մասին, և թե ինչքան հայտնի է եղել Հայաստանում։ Նույնիսկ մի դար հետո, փողոցում չկա մեկը, ով նրա անունը չիմանա։

Հետո պատմվեց իր գաղափարների մասին, հատկապես «Հոգևոր Հայաստան» ստեղծագործության մասին։

Այնուհետև խոսվեց նրա բանաստեղծությունների մասին։ Նա շատ եռանդուն էր գրում իր բանաստեղծությունները, նույնիսկ, երբ մահից առաջ հիվանդ էր, Տերյանը թելադրում էր իր կնոջը, որպեսզի գրի։

Ինձ այս ֆիլմը դուր եկավ, որովհետև այն հետարքրքիր էր, և շատ նոր բաներ իմացա Վահան Տերյանի մասին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s