Posted in Հասարակագիտություն, հայոց պատմություն

Հայաստանի և հարևան պետությունների հարաբերությունները

Թուրքիա Թուրքիա

Ընդհանուր տեղեկություններ

1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից: 2018թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Այցեր

2008թ. սեպտեմբերի 6ԹՀ նախագահ Աբդուլահ Գյուլի այց Երևան` ՀՀ և ԹՀ ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու նպատակով
2009թ. հոկտեմբերի 14ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այց Բուրսա` ՀՀ և ԹՀ ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու համար
2013թ դեկտեմբերի 12Երևանում կայացած ՍԾՏՀԿ նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել ԹՀ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի գլխավորած պատվիրակությունը
2014թ. օգոստոսի 28ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում մասնակցել է ԹՀ նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 արտահանումներմուծում
2009թ.1197.5177648.8
2010թ.1291.3210381.2
2011թ.1049.4240248.2
2012թ.927.8213468.3
2013թ.1595.6210702.2
2014թ1494.3232268.8
2015թ1497.8136958.2
2016թ.504.9163648.2
2017թ.913.3 222465.8
2018թ.2527.7252682.1

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

  • Սննդամթերք
  • հագուստ
  • տնտեսական ապրանքներ
  • քիմիական արդյունաբերության ապրանքներ

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

  • Մորթի
  • ոսկերչական իրեր
  • զանազան մետաղական արտադրանք

Ադրբեջան Ադրբեջան

Հայ-ադրբեջանական պետական հարաբերությունները սկիզբ են առնում 1918-ի մայիսից, երբ հիմնադրվեցին Հայաստանը և Ադրբեջանը։ Հայաստան-Ադրբեջան, հայ-թաթարական  հարաբերությունները եղել են բարդ, հակասական, հաճախ՝ արյունալի։

Թեև երկու հարևան պետությունները ունեին տարածքային վեճեր, Ադրբեջանի տարբեր վայրերում հայերը ենթարկվեցին ջարդերի ու էթնիկ զտումների, ինչպես Հայաստանի տարբեր մասերում մուսուլմանները, Երևանի և Բաքվի միջև հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ, գործում էին դեսպանատներ։

1919թ. մարտին Ադրբեջանի վարչապետ Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռն ու Աբրահամ Դաստակյանը: Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն: Դաստակյանը, որը ծնվել էր Շուշիում, զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի: Համասփյուռը եղել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր։

2018-ին, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը նշում են հիմնադրման 100-ամյակը։ Տարվա ընթացքում մենք բազմաթիվ առիթներով կանդրադառնանք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, այդ թվում՝ արյունալի էջերին։

Վրաստան Վրաստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին:

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993թ. հուլիսից:

2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2019թ. հունիսի 26-27-ին Երևանում:

2013թ. աշնանը ձևավորվել է հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի նիստերը գումարվել են 2014թ. մարտին և դեկտեմբերին։

Այցեր

Վրաստան

2019թ. հուլիսԶոհրաբ Մնացականյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2019թ. հունվարՆիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
2018թ. դեկտեմբերԱրմեն Սարգսյան, ՀՀ նախագահ
2018թ. մայիս Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
2018թ. մայիս Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ
2017թ. դեկտեմբերՍերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2017թ. սեպտեմբերԱրա Բաբլոյան, ՀՀ ԱԺ նախագահ
2017թ. փետրվարԿարեն Կարապետյան, ՀՀ վարչապետ
2016թ. օգոստոսԷդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2015թ. նոյեմբերԷդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2015 թ. հոկտեմբերՍերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2015թ. հուլիսՀովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ
2015թ. մայիսՀովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ
2014թ. դեկտեմբերՀովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ
2014թ. հոկտեմբերԳալուստ Սահակյան, ՀՀ ԱԺ նախագահ
2014թ. հունիսՍերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2013թ. նոյեմբերԷդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2013թ. փետրվարԷդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2012թ. հուլիսԷդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2012թ. մարտԷդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2011թ. նոյեմբերՏիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ
2011թ. նոյեմբերՍերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2011թ. հունիսԳարեգին Երկրորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս
2011թ. հունիսԷդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2010թ. հունիսԷդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2010թ. փետրվարՍերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2009թ. հունիսԷդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2008թ. դեկտեմբերՏիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ
2008թ. սեպտեմբերԷդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2008թ. սեպտեմբերՍերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2007թ. սեպտեմբերՌոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
2007թ. հուլիսՎարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2006թ. հուլիսՎարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2006թ. հունիսԱնդրանիկ Մարգարյան, ՀՀ վարչապետ
2006թ. մայիսՌոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
2005թ. հուլիսԱնդրանիկ Մարգարյան, ՀՀ վարչապետ
2005թ. հունիսԱնդրանիկ Մարգարյան, ՀՀ վարչապետ
2005թ. ապրիլՌոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
2004թ. հոկտեմբերՎարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2004թ. հոկտեմբերՌոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
2004թ. հունիսԱնդրանիկ Մարգարյան, ՀՀ վարչապետ
2004թ. հունվարՎարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2003թ. հունիսՌոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
2002թ. փետրվարՎարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2000թ. մարտՌոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
1999թ. ապրիլՎարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
1998թ. նոյեմբերՌոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
1998թ. օգոստոսՎարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
1997թ. մարտԱլեքսանդր Արզումանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
1996թ. նոյեմբերԱլեքսանդր Արզումանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
1996թ. հունիսԼևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ նախագահ
1995թ. հուլիսՎահան Փափազյան, ՀՀ արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետություն

2019թ. մարտՍալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի նախագահ
2018թ. սեպտեմբերՄամուկա Բախտաձե, Վրաստանի վարչապետ
2018թ․ մարտ   Գիորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի վարչապետ
2017թ. սեպտեմբեր Միխեիլ Ջանելիձե, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար
2017թ. ապրիլ  Միխեիլ Ջանելիձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2016թ. սեպտեմբեր Գիորգի Կվիրիկաշվիլի, Վրաստանի վարչապետ
2016թ. մարտՄիխեիլ Ջանելիձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2015թ. փետրվար  Դավիթ Ուսուպաշվիլի, Վրաստանի խորհրդարանի նախագահ
2014թ. դեկտեմբերԳիորգի Կվիրիկաշվիլի, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար
2014թ. օգոստոսԻրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ
2014թ. փետրվարԳիորգի Մարգվելաշվիլի, Վրաստանի նախագահ
2013թ. ապրիլՄայա Փանջիկիձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2013թ. հունվարԲիձինա Իվանիշվիլի, Վրաստանի վարչապետ
2012թ. նոյեմբերՄիխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2012թ. հուլիսԳրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2011թ. նոյեմբերԳրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2011թ. ապրիլԳրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2011թ. փետրվարՆիկա Գիլաուրի, Վրաստանի վարչապետ
2011թ. հունվարՄիխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2010թ. սեպտեմբերԳրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2010թ. հունվարՆիկա Գիլաուրի, Վրաստանի վարչապետ
2009թ. սեպտեմբերԳրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2009թ. հունիսՄիխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2009թ. փետրվարԳրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2008թ. ապրիլՎլադիմեր (Լադո) Գուրգենիձե, Վրաստանի վարչապետ
2007թ. հոկտեմբերԶուրաբ Նողաիդելի, Վրաստանի վարչապետ
2007թ. մարտՄիխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2007թ. մարտԶուրաբ Նողաիդելի, Վրաստանի վարչապետ
2006թ. օգոստոսՄիխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2006թ. հունվարԳելա Բեժուաշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2005թ. հոկտեմբերՄիխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2005թ. սեպտեմբերԶուրաբ Նողաիդելի, Վրաստանի վարչապետ
2005թ. մարտԶուրաբ Նողաիդելի, Վրաստանի վարչապետ
2004թ. հուլիսՍալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2004թ. մարտՄիխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2003թ. դեկտեմբերԶուրաբ Ժվանիա, Վրաստանի պետական նախարար
2003թ. ապրիլԻրակլի Մենաղարիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2001թ. հոկտեմբերԷդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի նախագահ
2001թ. մարտԻրակլի Մենաղարիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2001թ. փետրվարԳիորգի Արսենիշվիլի, Վրաստանի պետական նախարար
1999թ. հոկտեմբերԷդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի նախագահ
1999թ. սեպտեմբերԷդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի նախագահ
1998թ. սեպտեմբերՎաժա Լորդկիպանիձե, Վրաստանի պետական նախարար
1998թ. հունիսԻրակլի Մենաղարիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
1997թ. մայիսԷդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի նախագահ
1997թ. հունվարԻրակլի Մենաղարիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
1996թ. հունվարԻրակլի Մենաղարիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
1993թ. մայիսԷդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի Պետության ղեկավար, Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ

Իրավապայմանագրային դաշտը

  • Հայաստանի և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր։
  • Հիմնարար փաստաթուղթը 2001թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/

ՏարիԱրտահանումՆերմուծում
200952806.140890.8
201049035.254349.6
201161851,960173,4
201270856,648890,9
201385169,065826,9
201484383,771901,9
2015125319,566800,9
2016146955,998305,6
2017152200,093700,0
201868696,270105,8

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

  • գյուղմթերք
  • ավտոմեքենաներ
  • հանքային ջրեր
  • քիմիական արտադրանք
  • դեղամիջոցներ

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

  • լեռնարդյունահանող սարքավորումներ
  • բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ
  • գյուղմթերք
  • սննդի արդյունաբերության արտադրանք

Իրանի Իսլամական Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետություն

Ընդհանուր տեղեկություններ

1991թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը:

1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:

1992թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը:

1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Այցեր

Իրանի Իսլամական Հանրապետություն

1992թ. փետրվարՐաֆֆի Հովհաննիսյան,ԱԳ նախարար
1992թ. մայիսՆախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1992թ.Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1995թ. մարտՆախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1995թ. ապրիլՎահան Փափազյան,ԱԳ նախարար
1995թ. մայիսՎարչապետ Հրանտ Բագրատյան
1996թ. հունվարՎահան Փափազյան,ԱԳ նախարար
1997թ.Բաբկեն Արարքցյան,ԱԳ նախարար
1997թ. հունվարԱլեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար
1997թ. հունիսԱլեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար
1998թ. օգոստոսՎարդան Օսկանյան,ԱԳ նախարար
1998թ. սեպտեմբերՎարդան Օսկանյան,ԱԳ նախարար
1999թ. դեկտեմբերՎարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2001թ. փետրվարՎարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2001թ. դեկտեմբերՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2004թ. ապրիլՎարդան ՕսկանյանՙԱԳ նախարար
2006թ. հուլիսՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2006թ. դեկտեմբերՎարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2008թ. սեպտեմբերԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2009թ. ապրիլՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2009թ. սեպտեմբերՀովիկ Աբրահամյան,ԱԺ նախագահ
2010թ. սեպտեմբերԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2010թ. հոկտեմբերՎարչապետ Տիգրան Սարգսյան
2011թ. մարտՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2011թ. սեպտեմբերԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2012թ. ապրիլԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2012թ. օգոստոսԷդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար
2013թ. օգոստոսՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2014թ. մայիսԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2014թ. հոկտեմբերՎարչապետ Հովիկ Աբրահամյան
2016թ. հունիսԷդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2017թ. օգոստոսՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2017թ. հոկտեմբերվարչապետ Կարեն Կարապետյան
2019թ․փետրվարվարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստան

1992թ. փետրվարԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1994թ.ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1995թ. սեպտեմբերԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1996թ. դեկտեմբերԱռաջին փոխնախագահ Հասան Հաբիբի
1997թ. ապրիլԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1999թ. օգոստոսԱԳ նախարար Քամալ Խարազի
2003թ. ապրիլԱԳ նախարար Քամալ Խարազի
2004թ. սեպտեմբերՆախագահ Մոհամմադ Խաթամի
2006թ. փետրվարԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2006թ. սեպտեմբերՄեջլիսի նախագահ Հադդադ Ադել
2007թ. մարտՆախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2007թ. հուլիսԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2007թ. հոկտեմբերՆախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2007թ. հոկտեմբերԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2009թ. մարտԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2010թ. հունվարԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2010թ. հոկտեմբերՄեջլիսի նախագահ Ալի Լարիջանի
2011թ. նոյեմբերԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի
2011թ. դեկտեմբերՆախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2013թ. ապրիլԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի
2015թ. հունվարԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ
2015թ. հոկտեմբերԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի
2016թ. դեկտեմբերԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի
2017թ. նոյեմբերԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Իրականացված ծրագրեր

1996թ.՝ Արաքս գետի վրա կառուցված, Իրանը Հայաստանին կապող կամուրջ

2005թ.՝ Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայաններ

2007թ. հոկտեմբեր՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան ճանապարհը. Մեղրին Կապանին կապող այլընտրանքային այդ ճանապարհն ունի 91 կմ երկարություն

2007թ՝. Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածի բացում. 140կմ երկարություն և 700մմ տրամագիծ ունեցող գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 2004թ.:

2008թ. նոյեմբեր՝ գազատարի երկրորդ հատվածի շինարարության ավարտ. ներմուծված 1խմ գազի դիմաց Հայաստանն Իրանին պետք է վերադարձներ 3կվտ ժամ էլեկտրաէներգիա:

Էներգետիկ համագործակցության իրականացված ծրագրերից են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը: 400 կՎ հզորությամբ օդային 3-րդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ-ի սեպտեմբերին:

2016թ. իրականացվեց Իրանի հետ սահմանամերձ գյուղերի գազաֆիկացման ծրագիրը:

Ընթացիկ ծրագրեր

1.Գազ-էլեկտրաէներգիա փոխանակում /օրական 1 մլն մ3 գազ/ — իրականացվում է

2.Գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ընդլայնում /մինչև օրական 2 մլն մ3/ — քննարկման փուլում է

3.Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցում — շինարարության ավարտը ձգձգվում է, ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները

4.Մեղրի ազատ տնտեսական գոտու ստեղծում – ընթացքում է, 2017թ. դեկտեմբերին տրվել է ԱՏԳ-ի մեկնարկը

5.Իրանական գազի տարանցում Վրաստան

6.Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցում /Իրանի սահմանամերձ հատված/ — ընթացքում է

7.Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազի փոխանակում – քննարկումների փուլում է

8.Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցում — բանակցությունների փուլում է

9.Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ քառակողմ համագործակցություն – 2015թ. ստորագրվել է

10.ԵԱՏՄ-Իրան համագործակցություն — 2018թ. մայիսին ստորագրվել է Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիր ԵԱՏՄ անդամ-երկրների և ԻԻՀ-ի միջև, համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում

11.«Պարսից ծոց — Սև ծով ճանապարհային միջանցք» — քննարկումների փուլում է

12.Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումների ակտիվացում — քննարկումների փուլում է

Իրանից Հայաստան ժամանումները 2009-2018թթ.

Տեղեկատվությունը՝ ըստ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության

ՏարեթիվԺամանումներԱճը նախորդ տարվա համեմատ
200987214 
2010120863+38.5%
2011134063+10.9%
2012111028-20%
201394736-17%
2014116324+22.7%
2015144160+24%
2016188851+31%
2017220147+16.6%
2018160645-27 %

Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև /ԱՄՆ դոլար/

տ/թընդհանուրարտահանումներմուծում՝ըստ ծագմաներկրիներմուծում՝ըստ արտահան․երկրի
2015201620172018279 մլն239 մլն258 մլն363 մլն81 մլն75 մլն84 մլն94 մլն198 մլն164 մլն174 մլն269 մլն182 մլն151 մլն171 մլն266 մլն

Արտահանվող հիմնական արտադրատեսակներն են՝

  • էլեկտրաէներգիա
  • միս
  • անտառանյութ
  • մետաղի թափոններ

Ներմուծվող հիմնական արտադրատեսակներն են՝

  • գազ
  • նավթամթերք
  • պոլիմերներ
  • պարարտանյութ
  • շինանյութեր

1992-2019թթ. ընթացքում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև կնքվել է ավելի քան 180 փաստաթուղթ, որոնք կարգավորում են ՀՀ և ԻԻՀ նախարարությունների և պետական այլ կառույցների միջև հարաբերությունները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s