Posted in Նախագծային աշխատանք, գրականություն

Հոգևոր գրականության ընթերցումներ

Մովսես Խորենացի «Խորհուրդ մեծ»

Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:

Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ այս օրերին հայտնվեց,
Երգում են հովիվներն ու հրեշտակները`
Տալով ավետիս աշխարհի:
Ծնվեց նոր արքա
Բեթղեհեմ քաղաքում,
Մարդկանց որդիները, օրհնեցէք,
Քանի որ նա մարմնացավ:
Անբավելին երկնի և երկրի
Խանձարարուրի մեջ տեղավորվեց,
Չլինելով իր հորից`
Ի սուրբ գահին բազմեցավ:

Ներսես Շնորհալի «Բազմութիւնք հրեշտակացն»

Բազմութիւնք հրեշտակաց եւ զօրաց երկնաւորաց
իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին:
Որք երգէին եւ ասէին. Սա է Որդին Աստուծոյ:
Ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք, երկինք,
եւ ցնծասցեն հիմունք աշխարհի.
զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ
եւ ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր:

Բազմություն հրեշտակների և զորավոր զորքերի Իջած երկնքից միածին թագավորի մոտ Որ երգում և ասում էին,Սա է որդին Սուրբ Աստծո Բոլորն ասում էին ուրախ եղիր երկինք և ցնծաց հիմքերը աշխարհի Քանզի հավիտենական Աստվածը երկրի վրա երևաց և մարդկանց մեջ երևաց քանզի մեր անձերը ապրեցրեց։

Մեսրոպ Մաշտոց «Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց»

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

Իմ մեղքերի բազմությունից վտանգվում եմ,

Խաղաղության Աստված,օգնիր ինձ

Իմ անորեությունից ալեկոծվում եմ,

Խաղաղության թագավոր,օգնիր ինձ

Իմ մեղքերի խոր ծովում տարուբերվում եմ,

Նավապետ բարի, փրկիր ինձ։