Ես՝ Տիգրան Չերքեզյանս,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մուտք եմ գործել «Մուտքի» ճամբարով: Ճամբարային օրերին ծանոթացանք ուսուցիչների հետ, շրջայցեր ունեցանք դպրոցի տարբեր մասնաշենքերում, ծանոթացանք դպրոցի կարգ ու կանոնին, սովորեցինք բլոգավարություն և որ ամենակարևորն է՝ ձեռք բերեցինք նոր ընկերներ:
Իմ առաջին բլոգը՝
Ծանոթություն ընկերների հետ՝
Այս ամենից հետո եկավ ճամփրորդելու ժամանակը, քանի որ սեբաստացին պետք է ճամփորդի: Իմ առաջին սեբաստացիական ճամփորդությունը եղավ դեպի՝ «Ժայռ»: Այնտեղ անց կացրեցինք երեք օր: Այս երեք օրերի ընթքցքում մենք ունեցանք նոր ծանոթություններ, աշխատեցինք տարբեր նախագծերի շուրջ և մաքրեցինք Սևանի ափի որոշ հատվածները:
Դեպի ՝ «Ժայռ»
Սեպտեմբեր
Եկավ սեպտեմբերը՝ ես արդեն սեբաստացի էի։ Ամբողջ սեպտեմբերի ընթացքում ես հնարավորություն ունեի որոշել, թե ինչ առարկաներ եմ ընտրելու սովորելու համար։ Մեկ ամիս «փորձաշրջան» անցնելուց հետո որոշեցի իմ հետագա կրթական ուղին համալրել խորացված մաթեմատիկա և անգլերեն առարկաներով։Ֆիզկուլտուրան ևս պետք էր ընտրել և ընտրեցի ֆուտբոլը։ Այդ ամիս ստացա շատ տնային առաջադրանքներ։
Ստորև ներկայացնեմ դրանք՝
1.Նունե Մովսիսյան(հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի)֊
Վերլուծություններ
Նախագիծ
Լրացուցիչ աշխատանք
2.Մարթա Ասատրյան(Էկոլոգիայի ուսուցչուհի)֊
3.Էլինա Մանուկյան(անգլերենի ուսուցչուհի)֊
Սեպտեմբեր ամիսը սկսեցինք անհատական շարադրանքներով։
Աշխատել ենք Destination B1 գրքով, կատարել ենք առաջադրանքներ, կարդացել ենք տեքստեր, վերլուծել ենք դրանք։
4.Դիանա Նազարյան, Ազնիվ Գալստյան(հասարակագիտության ուսուցչուհիներ)֊
5.Ստեփան Մարգարյան(մաթեմատիկայի ուսուցիչ)֊ Մաթեմատիկայի դասերին ընկեր Ստեփանի հետ մենք արել ենք կրկնություն։ Կրկնում էինք 9-րդ դասարանի մեր սովորած նյութերը։
6.Հերմինե Անտոնյան(ՏՏ -ի ուսուցչուհի)֊ ՏՏ֊ի դասերի սկզբում ընկեր Հերմինեն մեզ ներկայացրեց թե հիմնականում ինչ ենք սովորելու և ինչ լեզուներ ունի ծրագրավորումը։
Հոկտեմբեր
Եկավ հոկտեմբերը։ Ամիս, որը ես համարում եմ ամենաստացվածը այս չորս ամիսների մեջ։ Հոկտեմբերին ես արդեն ծանոթ էի դպրոցի մթնոլորտին։ Այս ամիս արդեն ավելի հմուտ էի բլոգի հարցում։
Ահա և իմ հոկտեմբեր ամսվա առաջադրանքները՝
1.Հայոց լեզու և գրականություն֊
Նախագծեր
- Սբ. թարգմանիչ Վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն
- Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ
Լրացուցիչ աշխատանք
2.Էկոլոգիա-
3.Անգլերեն֊
Հոկտեմբեր ամսվա ընթացքոււմ ուսումնասիրել են Հելոուին տոնը, ֆիլմի դիտում ենք ունեցել։ Կարդացել ենք «Boston tea party» տեքստը , տեղեկություններ ենք հավաքել այդ թեմայի շուրջ։
Կատարել ենք շատ քերականական առաջադրանքներ։
Ուսումնասիրել ենք նկարիչ Միքելանջելոյի կյանքը։
4.Հասարակագիտություն֊
5.Մաթեմատիկա֊
Կրկնեցինք երկրաչափական մարմինների ծավալների և մակերեսի հաշվման բանաձևերը, վերհիշեցինք կետի կոորդինական հատկությունները Դեկարտյան կոորդինատական առանցքի վրա։
6.ՏՏ֊
Այս խմբում ես հոկտեմբեր ամսին արդեն ավելի խորությամբ ծանոթացա css֊ի հետ։
Նոյեմբեր
Նոյեմբերի առաջադրանքներ՝
1.Հայոց լեզու և գրականություն֊
Նախագիծ
Լրացուցիչ աշխատանք
2.Էկոլոգիա–
3.Անգլերեն֊
Նոյեմբեր ամսվա ընթացքում «Laughter is the best medicine» տեքստն ենք վերլուծել և հարցերի ենք պատասխանել ։
Կարդացել ենք փոքրիկ հումորային և ինֆորմատիվ տեքստեր և կատարել առաջադրանքներ։
- A Private Conversation
- Breakfast or Lunch?
- Please Send Me a Card
- An Exciting Trip
- No Wrong Numbers
- Percy Buttons
Գրել ենք շարադրություն մեր աշնանային արձակուրդներ մասին ։
Ֆիլմերի դիտում ենք ունեցել։
4.Հասարակագիտություն֊
5.Մաթեմատիկա֊
Մաթեմատիկայի դասին մենք անցել ենք մի քանի նոր թեմաներ։ Գրել ենք գրավոր առաջադրանքներ, լուծել ենք շատ խնդիրներ։
6.Աշոտ Տիգրանյան(պատմության ուսուցիչ)֊
Դեկտեմբեր
Դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցավ ավագ դպրոցի մեդիաուրբաթը։ Բոլորս պատրաստվել էինք այդ օրվան։ Ամեն դասարան հանդես եկավ անհատական պարով։ Մենք նույնպես պարեցինք։Պարեցինք «Ծափիկ» պարը։Ամեն ինչ լավ անցավ։
1.Հայոց լեզու և գրականություն֊
Վերլուծություններ
- Փիրըլ Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան»
- Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»
- Չարլի Չապլինի նամակը դստերը
- Պաուլո Կոելո «Ամանորյա հեքիաթ»
2.Էկոլոգիա–
3.Անգլերեն֊
Գրել ենք շարադրանք ձմեռային արձակուրդների մասին։
4.Հասարակագիտություն֊
Հայոց լեզվի ամբողջական վարժությունները(հղումը այստեղ)։ Անգլերենից բացեցինք մի թղթապանակ Google Drive-ում որտեղ հիմա դնում ենք մեր տնայինները (ֆայլը այստեղ)։ Այսքանը իմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» սովորածի մասին։
Ճափորդություններ
- Սեպտեմբերին ճափորդել եմ՝ Վարդենիկ գյուղ։
- Հոկտեմբերին՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ Արատես։
- Նոյեմբերին՝Տավուշի մարզկենտրոն Իջևան։
- Դեկտեմբերին՝ էլի նորից Արատես։

Սիրով՝ Տիգրան։
One thought on “Սեպտեմբեր-դեկտեմբեր։ Հաշվետվություն”