Posted in գրականություն

Պաուլո Կոելո «Ամանորյա հեքիաթ»

Պաուլո Կոելիոյի «Սուրբ Ծննդյան հեքիաթ» ստեղծագործությունը երեք մայրիների մասին է, ովքեր ունեին տարբեր երազանքներ, սակայն նրանց կյանքն այնպես չի դասավորվում, ինչպես իրենք էին ցանկանում։ Բայց մայրիները չէին էլ պատկերացնում, թե ինչպիսի մեծ և նշանակալի դեր կունենան իրենց կյանքում։ Այսինքն՝ մարդ չպետք է բողոքի իր կյանքից կամ էլ նրանից, որ երազանքները ի կատար չեն ածվում։ Երբեմն Աստված չի կատարում մեր երազանքը, որովհետև ավելի մեծ և արժեքավոր բան է պահում մեզ համար, այնպես որ պետք է սպասել և ստանալուց հետո գնահատել այն, ինչը ստացել ես։

Այս հիասքանչ առակը երազանքների մասին է, որոնք միշտ չէ, որ կատարվում են այնպես, ինչպես մենք սպասում ենք:Այս պատմության իմաստը այն է, որ ձեր երազանքները կատարվում են, բայց ոչ միշտ այնպես ինչպես պատկերացնում եք: Մենք էլ մայրիների պես դժգոհում ենք մեր բախտից, որ մեր երազանքները չեն կատարվում: Բայց նրանք կատարվում են, ուղղակի այնպես ինչպես մենք չէինք սպասում: Երազանքը այն է, որին դու ձգտում ես, բայց քայլեր չես անում նրան հասնելու համար: Իսկ նպատակիդ հասնելու համար ուղղակի դու  քայլեր ես անում: Պետք է մեր բոլոր երազանքները դարձնել նպատակ և նրանք անպայման կկատարվեն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s