
Այս անգամ ևս մեկ անգամ ես անցկացրի տպավորիչ ու անմոռանալի երեք օր Արատեսում։ Գնացել էինք Վայոց Ձորի մարզ։ Ուրախ ու արկածներով լի պահեր ունեցանք։ Այդ օրերի արդյունքում ունեցա նոր ընկերներ: Երբ իմացա, ընկեր Ջուլին ճամփորդություն է կազմակերպում՝ դեպի Արատես, շատ ոգևորվեցի և մեծ դժվարությամբ գնացի։ Առավոտյան շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց։ Երբ հասանք այնտեղ, ձյունը արդեն ծածկել էր դեղնականչավուն տերևները, խոտերը և ողջ բնությունը, բայց եղանակը աննկարագրելի էր։ Առավոտյան օրը բացվում էր հեքիաթում, արթնանում էիր քնիցդ և հայտնվում ամպերի մեջ, քանի որ մառախուղը միշտ լիներ շուրջդ: Մենք պատկերացնում էինք, թե ինչ հրաշքի կարող էինք ականատես լինել, եթե բարձրանայինք Սմբատաբերդը, բայց ընկեր Սմբատի և ընկեր Տարոնի խորհրդով, վտանգի առկայության պատճառով՝ չբարձրացանք: Իսկ երկրորդ օրը եղանակն ասես մեր կողմից էր։ Մենք կազմակերպեցինք սահնակավազք բաժանվեցինք մի քանի խմբերի և սկսեց մրցույթը, բայց այնքան հետաքրքիր էր այդ ամենը, որ կուզեի ժամանակը հետ տալ, որպեսզի երկու օր էլ այնտեղ անցկացնեի։ Այս ճամփորդությունը տարբերվում էր մնացածից իր ակտիվությամբ և շարժողականությամբ։ Մենք համեմեցինք մեր օրերը հաճելի երաժշտությամբ և գյուղական ուտեստներով։ Մեր ընկերական ճամբարը կոլորիտային էր, և մենք լիովին ընտելացել էինք իրար, միջավայրին։


One thought on “Զարմանալի և հրաշալի երեք օրեր”