Հանքային արդյունաբերությունը Հայաստան տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին:
Հայաստանը մոլիբդեն հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուր պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարան հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղինձի և ոսկի զգալի պաշարներ; կապար, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր; ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպիսի, կրաքարի և պեռլիտի: Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաճով։
Ես՝ Տիգրան Չերքեզյանս,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մուտք եմ գործել «Մուտքի» ճամբարով: Ճամբարային օրերին ծանոթացանք ուսուցիչների հետ, շրջայցեր ունեցանք դպրոցի տարբեր մասնաշենքերում, ծանոթացանք դպրոցի կարգ ու կանոնին, սովորեցինք բլոգավարություն և որ ամենակարևորն է՝ ձեռք բերեցինք նոր ընկերներ:
Այս ամենից հետո եկավ ճամփրորդելու ժամանակը, քանի որ սեբաստացին պետք է ճամփորդի: Իմ առաջին սեբաստացիական ճամփորդությունը եղավ դեպի՝ «Ժայռ»: Այնտեղ անց կացրեցինք երեք օր: Այս երեք օրերի ընթքցքում մենք ունեցանք նոր ծանոթություններ, աշխատեցինք տարբեր նախագծերի շուրջ և մաքրեցինք Սևանի ափի որոշ հատվածները:
Եկավ սեպտեմբերը՝ ես արդեն սեբաստացի էի։ Ամբողջ սեպտեմբերի ընթացքում ես հնարավորություն ունեի որոշել, թե ինչ առարկաներ եմ ընտրելու սովորելու համար։ Մեկ ամիս «փորձաշրջան» անցնելուց հետո որոշեցի իմ հետագա կրթական ուղին համալրել խորացված մաթեմատիկա և անգլերեն առարկաներով։Ֆիզկուլտուրան ևս պետք էր ընտրել և ընտրեցի ֆուտբոլը։ Այդ ամիս ստացա շատ տնային առաջադրանքներ։
5.Ստեփան Մարգարյան(մաթեմատիկայի ուսուցիչ)֊ Մաթեմատիկայի դասերին ընկեր Ստեփանի հետ մենք արել ենք կրկնություն։ Կրկնում էինք 9-րդ դասարանի մեր սովորած նյութերը։
6.Հերմինե Անտոնյան(ՏՏ -ի ուսուցչուհի)֊ ՏՏ֊ի դասերի սկզբում ընկեր Հերմինեն մեզ ներկայացրեց թե հիմնականում ինչ ենք սովորելու և ինչ լեզուներ ունի ծրագրավորումը։
Հոկտեմբեր
Եկավ հոկտեմբերը։ Ամիս, որը ես համարում եմ ամենաստացվածը այս չորս ամիսների մեջ։ Հոկտեմբերին ես արդեն ծանոթ էի դպրոցի մթնոլորտին։ Այս ամիս արդեն ավելի հմուտ էի բլոգի հարցում։
Հոկտեմբեր ամսվա ընթացքոււմ ուսումնասիրել են Հելոուին տոնը, ֆիլմի դիտում ենք ունեցել։ Կարդացել ենք «Boston tea party» տեքստը , տեղեկություններ ենք հավաքել այդ թեմայի շուրջ։
Դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցավ ավագ դպրոցի մեդիաուրբաթը։ Բոլորս պատրաստվել էինք այդ օրվան։ Ամեն դասարան հանդես եկավ անհատական պարով։ Մենք նույնպես պարեցինք։Պարեցինք «Ծափիկ» պարը։Ամեն ինչ լավ անցավ։
Հայոց լեզվի ամբողջական վարժությունները(հղումը այստեղ)։ Անգլերենից բացեցինք մի թղթապանակ Google Drive-ում որտեղ հիմա դնում ենք մեր տնայինները (ֆայլը այստեղ)։ Այսքանը իմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» սովորածի մասին։
Այս անգամ ևս մեկ անգամ ես անցկացրի տպավորիչ ու անմոռանալի երեք օր Արատեսում։ Գնացել էինք Վայոց Ձորի մարզ։ Ուրախ ու արկածներով լի պահեր ունեցանք։ Այդ օրերի արդյունքում ունեցա նոր ընկերներ: Երբ իմացա, ընկեր Ջուլին ճամփորդություն է կազմակերպում՝ դեպի Արատես, շատ ոգևորվեցի և մեծ դժվարությամբ գնացի։ Առավոտյան շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց։ Երբ հասանք այնտեղ, ձյունը արդեն ծածկել էր դեղնականչավուն տերևները, խոտերը և ողջ բնությունը, բայց եղանակը աննկարագրելի էր։ Առավոտյան օրը բացվում էր հեքիաթում, արթնանում էիր քնիցդ և հայտնվում ամպերի մեջ, քանի որ մառախուղը միշտ լիներ շուրջդ: Մենք պատկերացնում էինք, թե ինչ հրաշքի կարող էինք ականատես լինել, եթե բարձրանայինք Սմբատաբերդը, բայց ընկեր Սմբատի և ընկեր Տարոնի խորհրդով, վտանգի առկայության պատճառով՝ չբարձրացանք: Իսկ երկրորդ օրը եղանակն ասես մեր կողմից էր։ Մենք կազմակերպեցինք սահնակավազք բաժանվեցինք մի քանի խմբերի և սկսեց մրցույթը, բայց այնքան հետաքրքիր էր այդ ամենը, որ կուզեի ժամանակը հետ տալ, որպեսզի երկու օր էլ այնտեղ անցկացնեի։ Այս ճամփորդությունը տարբերվում էր մնացածից իր ակտիվությամբ և շարժողականությամբ։ Մենք համեմեցինք մեր օրերը հաճելի երաժշտությամբ և գյուղական ուտեստներով։ Մեր ընկերական ճամբարը կոլորիտային էր, և մենք լիովին ընտելացել էինք իրար, միջավայրին։
Processed with VSCO with a6 presetProcessed with VSCO with a6 preset
Պաուլո Կոելիոյի «Սուրբ Ծննդյան հեքիաթ» ստեղծագործությունը երեք մայրիների մասին է, ովքեր ունեին տարբեր երազանքներ, սակայն նրանց կյանքն այնպես չի դասավորվում, ինչպես իրենք էին ցանկանում։ Բայց մայրիները չէին էլ պատկերացնում, թե ինչպիսի մեծ և նշանակալի դեր կունենան իրենց կյանքում։ Այսինքն՝ մարդ չպետք է բողոքի իր կյանքից կամ էլ նրանից, որ երազանքները ի կատար չեն ածվում։ Երբեմն Աստված չի կատարում մեր երազանքը, որովհետև ավելի մեծ և արժեքավոր բան է պահում մեզ համար, այնպես որ պետք է սպասել և ստանալուց հետո գնահատել այն, ինչը ստացել ես։
Այս հիասքանչ առակը երազանքների մասին է, որոնք միշտ չէ, որ կատարվում են այնպես, ինչպես մենք սպասում ենք:Այս պատմության իմաստը այն է, որ ձեր երազանքները կատարվում են, բայց ոչ միշտ այնպես ինչպես պատկերացնում եք: Մենք էլ մայրիների պես դժգոհում ենք մեր բախտից, որ մեր երազանքները չեն կատարվում: Բայց նրանք կատարվում են, ուղղակի այնպես ինչպես մենք չէինք սպասում: Երազանքը այն է, որին դու ձգտում ես, բայց քայլեր չես անում նրան հասնելու համար: Իսկ նպատակիդ հասնելու համար ուղղակի դու քայլեր ես անում: Պետք է մեր բոլոր երազանքները դարձնել նպատակ և նրանք անպայման կկատարվեն: