
Շատ տխուր, հուզիչ և ուսուցանող պատմություն էր։ Պատմվածքում հեղինակը պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, որը ձմռան ցուրտ եղանակին առանց կոշիկների զբոսնում էր փողոցում։ Նա միայն մի լուցկու տուփ ուներ, ինչը նրա տաքանալու վերջին միջոցն էր։ Տուն չէր ցանկանում գնալ, քանի որ դաժան հայրը տանն էր և միևնույն է տանը նույնպես շատ ցուրտ էր։ Առաջին անգամ վառելով լուցկին՝ աղջիկը տեսիլք տեսավ, որտեղ շքեղ զարդարված սեղան կար, յուղոտ բադ, որը դուրս էր գալիս ափսեի միջից և գնում էր աղջկան ընդառաջ։ Երկրորդ անգամ վառելով՝ նա տեսավ ամանորյա եղևնի՝ գեղեցիկ խաղալիքներով զարդարված։ Երրորդ անգամ ՝մահացած տատիկին, որը պարզել էր ձեռքը։ Աղջիկը բռնելով տատիկի ձեռքը՝ վեր բարձրացավ նրա հետ։ Առավոտյան աղջկան գտան մահացած։
Այսպիսով՝ ոչ բոլորի համար է Ամանորը լուսավոր ու պայծառ։ Սակայն աղջկա համար դա ամենալավ օրն էր, քանի որ տեսիլքում տեսավ ու զգաց այն ամենը, ինչը երբեք իրական կյանքում չէր զգացել:
4 thoughts on “Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»”