
<<Ս.Ծննդի օրվա առավոտյան>> պատմվածքը մի տղայի մասին էր ,որը հիշել էր իր մանկության այն օրը,երբ նա իր հորը Սուրբ Ծննդին անմոռանալի նվեր արեց:Տղան որոշել էր այդ Ս. Ծննդին իր հորը փոխկապ նվիրել,բայց մտափոխվել էր և մի յուրորինակ նվեր պատրաստել:Նա փոքր ժամանակ ամեն օր օգնում էր առավոտյան իր հորը ագարակում և որոշել էր,որ նվերը հենց այնտեղ էլ պետք է պատրաստեր:Եվ այդպիսով առավոտը շուտ մինչև հոր արթնանալը նա գնաց ագարակ ,կովերին կթեց ,մաքրություն արեց և կաթով լի դույլերը դրեց կաթնատանը ու գնաց քնելու:Հայրը եկավ տղայի սենյակ արթնացնելու նրան ,այդ ժամանակ նա քնած չէր և ձևանում էր թե քնած է:Տղան ամեն տարի հոր հետ հիշում էր այդ օրը մինչև հոր մահը։
Այս պատմվածքի ասելիքն այն է,որ նվերն ավելի արժեքավոր է,երբ արվում է ամբողջ սրտով և որը կհիշվի միշտ:
4 thoughts on “Փիրըլ Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան»”