Posted in գրականություն

Չարլի Չապլինի նամակը դստերը

Չարլի Չապլինը մեծ դերասան է և ոչ միայն: Նրա մեծ լինելը ապացուցում են ոչ միայն իր խաղացած դերերը, այլ նաև իր պահվածքը բեմից դուրս: Սուրբ ծննդյան գիշերը Չապլինը մի նամակ է ուղղարկել իր դստերը՝ Ջերալդինային: Նամակի բովանդակությունը և խորիմաստ է և հուզիչ: Նամակում չապլինը պատմում է այն մասին, թե ինչպիսի վախով է մուտք գործել բեմ վախենալով հանդիսատեսի կարծիքից: Պատմում է, թե քանի անգամներ է իրեն նվաստացած զգացել իր աղքատ լինելու պատճառով: Չապլինը իր կյանքի փորձից ելնելով, նամակում իր աղջկան կյանքի կարևոագույն խորհուրդներից է տալիս: Նա ասում է, որ պետք չէ քեզ վեր դասես ոչ ոքից: Պետք չէ բոլորին նայես վերևից այն ժամանակ, երբ կարող ես օգնել և քո մեկ դրամով անգամ ուրախացնել ինչ որ աղքատ մարդու:Ասում էր նաև, որ երբ նստես տաքսի և գնաս տուն մի մոռացիր տաքսու վարորդից հարցնել իր կնոջից և երեխաներին, իսկ տաքսուց դուրս գալուց նրա ձեռքում թեյավճար թողես: Չապլինը իր դստերը ուղղված նամակում նաև դրել էր մի կտրոն, որի շնորհիվ կարող էր սրտի ուզածի չափով գումար ծախսել: Բայց կտրոնի հետ միասին նաև գրել է, որ ամեն 3 ֆրանկ ծախսելիս`1-ը քոնը չէ, այլ այն աղքատ մադունը, որին դու կտեսնես ամենուրեք:

Posted in գրականություն

Փիրըլ Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան»

<<Ս.Ծննդի օրվա առավոտյան>> պատմվածքը մի տղայի մասին էր ,որը հիշել էր իր մանկության այն օրը,երբ նա իր հորը Սուրբ Ծննդին անմոռանալի նվեր արեց:Տղան որոշել էր այդ Ս. Ծննդին իր հորը փոխկապ նվիրել,բայց մտափոխվել էր և մի յուրորինակ նվեր պատրաստել:Նա փոքր ժամանակ ամեն օր օգնում էր առավոտյան իր հորը ագարակում և որոշել էր,որ նվերը հենց այնտեղ էլ պետք է պատրաստեր:Եվ այդպիսով առավոտը շուտ մինչև հոր արթնանալը  նա գնաց ագարակ ,կովերին կթեց ,մաքրություն արեց և կաթով լի դույլերը դրեց կաթնատանը ու գնաց քնելու:Հայրը եկավ տղայի սենյակ արթնացնելու նրան ,այդ ժամանակ  նա քնած չէր և ձևանում էր թե քնած է:Տղան ամեն տարի հոր հետ հիշում էր այդ օրը մինչև հոր մահը։

Այս պատմվածքի ասելիքն այն է,որ նվերն ավելի արժեքավոր է,երբ արվում է ամբողջ սրտով և որը կհիշվի միշտ: