
Մարդն իր ողջ կյանքի ընթացքում ձգտում է ազատությանը ։ Սակայն յուրաքանչյուրը տարբեր բան է պատկերացնում դա ասելով ։

Մարդ ազատ է այն ժամանակ երբ նա ունի ազատ խոսքի իրավունք, կարող է ընտրություն կատարել , անսահմանափակ մտածել , ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ազատությունը մեծ դեր է խաղում առօրյա կյանքում և ընդհանրապես մարդկության վրա։

Ազատությունը երբեմն վախեցնում է մարդկանց։Ազատություն ձեռք բերելուց մարդը ստանում է նաև ինքնուրույն որոշում կայացնելու պատասխանատվություն , որից շատերը վախենում են ։ Երբ մարդ ազատ է նա կարող է անել այն ինչ ցանկանում է , բայց շատերը վախենում են անել դա , քանի որ վախենում են դիմացինի քննադատություններից։
One thought on “Ազատություն”