Բնութագրելով Ս. Պարթևի և Մ.Մաշտոցի գործունեությունը ՝ Լեոն գրում է.«Նրանք առաջինն էին,որ իրենց ձեռքով հայացած եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին։ Հետագայում նրանց գործը շարունակեցին իրենց աշակերտները։
Ըստ Խորենացու Մաշտոցը մշտապես գերազանցել է բոլորը առաքինի մարդկանց, քանի որ նրա բնավորության մեջ երբեք տեղ չեն գտել ՝ մարդահաճությունը , ամբարտավանությունը ։ Փոխարենը՝կարեկցող էր, մարդասեր, ուներ պայծառ միտք, հանճարեղ խոսք և այլ բարձրագույն արժեքներով էր օժտված։
Սահակ Պարթևը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնա-ընտանեական իրավունքի նորմերը: Ինչպես նաև գրել և եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ և պատարագամատույց:
2 thoughts on “Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ”