Posted in Նախագծային աշխատանք

Պեպո

 «Պեպո» կատակերգության մեջ հանդես են գալիս երկու խավի ներկայացուցիչներ. մեկը առևտրական բուրժուազիայի ներկայացուցիչ՝ Զիմզիմովն է, իսկ մյուսը՝ աշխատավոր ժողովրդի ներկայացուցիչ Պեպոն: Երկու խավի ներկայացուցիչների միջև առաջ է եկել կոնֆլիկտ, որ փայլուն կերպով բնորոշում է բուրժուազիայի և աշխատավորության միջև եղած սոցիալական տարբերությունը:

Պեպոն քրտնաջան աշխատանքով աշխատող ձկնորս է: Նա շատ է սիրում իր աշխատանքը, սիրում է, երբ ձկները դեռ ցանցը չընկած, իր սիրտը դողում է, մանավանդ, երբ գիշեր է լինում, և աստղերն էլ են սպասում: Նա իր մեջ մարմնավորել է աշխատավոր մարդու բնավորության գծերը:

Պեպոն մեծ և անկեղծ սիրով սիրում է իր տունը ու քրոջն: Նա Կեկելի համար նույնիսկ կյանքը կզոհեր, որպեսզի քույրը լինի բախտավոր: Երբ իմանում է, որ օժիտ չտալու պատճառով թողնում են քրոջը, նա խոր ապրումների մեջ է ընկնում: Պեպոն գնում է քազաքի հարուստենրից մեկի՝ Արութին Զիմզիմովի մոտ, պահանջելու մուրհակը, որ պահ էր տվել հայրը: Պեպոն չի կարող ապացուցել, որ Զիմզիմովը պարտք է, որովհետև մուրհակը կորել էր:

Զիմզիմովի կարծիքով Պեպոյի պահանջը նշանակում է փող մուրալ, և մի անգամ մի քանի ռուբլի է տալիս, որպես ողորմություն: Այդ տեսնոլով Պեպոն վիրավորանք է զգում: Այստեղ երևում է նրա ազնիվ և պատվասեր լինելը: Նա զայրանալով ասում է.  «…Էս օսկե պատիրը, վուր սարքիլ իս, ո՞ւմ փուղով… Հազար ինձպեսներուն թալնիլ իս , գա՞նա. քար ու կիրը միր արնով իս շաղըղի, գա՞նա…ու հիմի … քիզ համա նստած քե՜փ իս անում,է՜լի»:

Ինձ ավելի շատ դուր եկավ Պեպոյի կերպարը, որովհետև նա պայքարում էր արդարության համար,բայց ,ցավոք, քանի որ նա աղքատ էր,նա չկարողացավ արդարությունը վերականգնել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s