Պատմությունը մայր ձիու և իր ձագուկի մասին է: Մայրը արդեն բավական ծեր էր և այդքան լավ արդեն չէր կարողանում պաշտպանել աստղազարդ, մեկ ամսեկան քուռակին: Ձագուկը շատ էր վախենում կայծակից: Մի անգամ գայլը հարձակվում է ձագուկի վրա, իսկ մայրը կապված էր: Պայքարելուց հետո մայրը կարողանում է ազատվել կապանքներից ու փրկում է ձագուկին: Ձագուկի տեղը գայլը կծում է մորը: Շները հասնում են, իսկ գայլը փախչում է, սակայն արդեն ուշ էր: Մի քանի տարի անց ձագուկը գալիս է այդ նույն կանաչ դաշտը: Նորից կայծակ է, բայց մայրը արդեն չկա:
Մայր ձին ամեն ինչ արեց, որպեսզի փրկի ձագուկին, քանի որ շատ էր սիրում իրեն: Մարդկանց մոտ էլ է այդպես: Ծնողները ամեն ինչ կտան, որ իրենց երեխան ապրի ապահով պայմաններում՝ վտանգից հեռու, լինի լավ հագնված ու քաղց չզգա: Դա խոսում է անչափ մեծ սիրո մասին:
4 thoughts on “«Կանաչ դաշտ» պատմվածքի վերլուծությունը”