Friendship is very important for me.I have a few friends, with whom I spend my day. I like to play football, computer and playstation games with them and walk in our Yerevan. I am sure, that they are friends for the rest of my life. The goals for real friendship are honesty, sincerity, dedication. I think, that I am a good and dedicated friend.
Ջուրը ամենահասարակ նյութն է մեր մոլորակի վրա, միևնույն ժամանակ ամենատարածվածը ՝ առանց որի հնարավոր չէ ապրել։Առանց ջրի չէր լինի ամենակարևորը՝ օդը։ Ջրի բացակայությունից է, որ տիեզերքի մնացած մոլորակներում կյանք չկա։ Կան շատ երկրներ, որոնք չունեն ջուր, որը պատճառ է դառնում հազարավոր մարդկանց մահվան։ Երկրի մակերևույթի 70% ը ջրով է պատված, միևնույն է, եթե քաղցրահամ ջրերը վերանան մարդիկ չեն կարող գոյատևել օվկիանոսային ջրերով։Եվ բոլորս պարտավոր ենք մեր հերթին խնայողաբար օգտվել ջրից։ Միայն մի վայրկյան պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե երկրի վրայից 5 րոպեյով վերանար ջուրը, սա աղետ կլիներ։ Ջուրը մեր կյանքի աղբյուրն է։
Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որը իմ երկրորդ տունն է: Ես սովորում եմ հաճույքով, ունեմ հավատարիմ ընկերներ, ջերմ ու բարի ուսուցիչներ: Մենք ունենք ազատ խոսքի իրավունք, որտեղ կարող ենք արտահայտել մեր մտքերն ու երազանքները: Հաճախ գնում ենք Հայաստանի տարբեր տեսարժան վայրերը տեսնելու: Իմ կրթահամալիրը իմ երազանքերի դպրոցն է, որտեղ հնարավորություն ունեմ կրթվելու, հասկանալ ճիշտն ու սխալը, լինել լավ մարդ, լավ ընկեր, , ձգտել և հասնել ավելիին:
Սիրում եմ իմ երազանքների դպրոցը, իմ երկրորդ տունը։
Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189–մ.թ.ա 1։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես 1 –ի անունով։
Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Երվանդունիների թագավորությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։
Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։
Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Միջին Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի դեմ պատերազմներում Տիգրան Բ-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։
Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ-ն, որից հետո հարստությունն անկում է ապրել։
Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։
Քրիստոնեություն , միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։
Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ “հեթանոս” ազգերի շրջանում։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում , հետո այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ ՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։
Աշխարհում ապրում է մոտ 2․44 միլիարդ քրիստոնյա որոնցից՝
Եվրոպայում ապրում են տարբեր գնահատականներով 400-500 միլիոն քրիստոնյա
Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա
Հյուսիսային Ամերիկայում արպում են 231 միլիոն քրիստոնյա, որոնցից՝
ԱՄՆ-ում՝ 160-225 միլիոն
Կանադայում՝ 25 միլիոն
Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա
Աֆրիկայում արպում են 475 միլիոն քրիստոնյա
Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն
Տարբեր քրիստոնեական ուղղությունների հետևորդների մոտավոր թիվը՝
1, 2 միլիարդ քրիստոնյա դավանում են Կաթոլիկություն
Արևելյան հնագույն եկեղեցիների հետևորդ հանդիսանում են աշխարհի 70-80 միլիոն քրիստոնյա, որոնիցից 9 միլիոնը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են
Աշխարհում ապրում է 225-300 միլիոն ուղղափառ քրիստոնյա
Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։
Դպրոցի ընդունելության տարբերվող «քննությունները» անակնկալ և միաժամանակ անսպասելի հետաքրքիր էին ինձ համար։ Առաջին հերթին կարծում էի, որ դրանք լինելու էին զուտ գիտելիքների հետ կապված, բայց այն տարբերվեց նոր ընկերներ ձեռք բերելով և ուրախ ու աշխույժ ժամանակ անցկանցնելով։Սևանի ճամբարը ինձ համար փորձություն էր. առաջին անգամ պետք է գիշերեի վրանում։ Ոչ պակաս փորձություն էր նաև ոչ այդքան սառը ջրում՝ անձրևի տակ լողալը։ Վերջին և ամենալուրջ փորձությունը, որ ես հաղթահարեցի դա առավոտ կանուխ շների ճիրաններից ազատվելն էր։ Ճամբարի արդյունքում ամենակարևոր ձեռքբերումներիցս են ինքնուրույնությունը և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտությունը։
Շնորակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին Հայաստանի գողտրիկ վայրերը մեզ հետ բացահայտելու համար։