Posted in Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպություն կողմից 2000 թ., Իտալյաի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները. 

  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։
Картинки по Ð·Ð°Ð¿Ñ€Ð¾Ñ Ñƒ Ô¹Ö€Õ¡Ö†Õ«Õ¯Õ«Õ¶Õ£

Ակնարկ

Թրաֆիքինգը շահութաբեր արտադրություն է։ Համարվում է ամենաարագ աճող հանցավոր բիզնեսն աշխարհում։ Թմրավաճառքին հաջորդելով՝ համարվում է երկրորդ ամերաշահաբեր հանցավոր բիզնեսը։ 2004 թվականին ամբողջ աշխարհում թրաֆիքինգից ստացած տարեկան եկամուտը գնահատվել է 5-9 միլիարդ ամերիկյան դոլլար։ 2005 թ. Պատրիկ Բելսերը տարեկան շահույթը գնահատել է 31.6 միլիարդ ամերիկյան դոլլար։
Ըստ 2008 թվականի ՄԱԿ-ի գնահատականների՝ մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 137 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի 127 երկրներում։ Սակայն այս տվյալները չեն կարող հստակ լինել, դրանք միայն գնահատականներ են և կարող են անընդհատ փոփոխվել, քանի որ թրաֆիքինգը շարունակաբար կատարվող գործողություն է և ոչ թե որոշակի ակտ։
Մարդկանց թրաֆիքինգը տարբերվում է մարդկանց մաքսանենգությունից։ Վերջինում մարդիկ կամավոր են դիմում մաքսանենգների՝ իրենց գաղտնի, անօրինական ձևով մի վայրից մյուսը տեղափոխելու համար։ Այստեղ անօրինական փաստաթղթերի մեջ խարդախություններ, սխալ տվյալներ կարող են նաև չլինել, իսկ ժամանումից հետո մաքսանենգված անձը կարող է ինքն ընտրել իր ճանապարհը։
Մինչդեռ թրաֆիքինգի զոհերին թույլ չի տրվում ժամանումից հետո հասնել իրենց նպատակային վայրը, նրանք իրենց կամքից անկախ, բռնի պահվում են և կատարում հարկադրական աշխատանք։ Վերջինիս բնույթը նկարագրված է Թրաֆիքինգի մասին արձանագրության կետում, և շատ հաճախ զոհերը ընդհանրապես վարձատրություն չեն ստանում, կամ ստանում են շատ չնչին գումար՝ կատարած աշխատանքի դիմաց։
Թրաֆիքինգի զոհ դարձած մարդը հարկադրված այսպիսի աշխատանք կատարում է մի քանի «ոլորտներում».

  • աշխատանք պարտքի դիմաց, օրինակ՝ որպես վճար՝ որևէ երկիր իրեն տեղափոխելու համար,
  • աշխատանք բռնի ուժով, այսինքն, երբ ուղղակիորեն տնօրինում են մարդուն,
  • սեռական բռնություն, ովքեր հիմնականում ծառայում են հենց թրաֆիքինգի կազմակերպիչներին։ Զոհերը հիմնականում դեռահասներ, որբեր կամ պատանիներ են, կարող են լինել և՛ կանայք, և՛ տղամարդիկ, ովքեր ավելի խոցելի են. գտնվում են հոգեպես կամ ֆինանսապես ծանր վիճակում։
  • անչափահասների աշխատանք, երեխաներին հասցնում է ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և բարոյական մեծ վնասներ, զրկում է կրթությունից, զարգացումից և ընտանիք ունենալուց։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s