Posted in Հասարակագիտություն

Քրիստոնեության մասին

Քրիստոնեություն , միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։

Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ “հեթանոս” ազգերի շրջանում։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում , հետո այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ ՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։

 Աշխարհում ապրում է մոտ 2․44 միլիարդ քրիստոնյա որոնցից՝

  • Եվրոպայում ապրում են տարբեր գնահատականներով 400-500 միլիոն քրիստոնյա
  • Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա
  • Հյուսիսային Ամերիկայում արպում են 231 միլիոն քրիստոնյա, որոնցից՝
    • ԱՄՆ-ում՝ 160-225 միլիոն
    • Կանադայում՝ 25 միլիոն
  • Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա
  • Աֆրիկայում արպում են 475 միլիոն քրիստոնյա
  • Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն

Տարբեր քրիստոնեական ուղղությունների հետևորդների մոտավոր թիվը՝

  • 1, 2 միլիարդ քրիստոնյա դավանում են Կաթոլիկություն
  • Արևելյան հնագույն եկեղեցիների հետևորդ հանդիսանում են աշխարհի 70-80 միլիոն քրիստոնյա, որոնիցից 9 միլիոնը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են
  • Աշխարհում ապրում է 225-300 միլիոն ուղղափառ քրիստոնյա

Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։

One thought on “Քրիստոնեության մասին

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s