Posted in հայոց լեզու

Իմ մասին

Ես Տիգրան Չերքեզյանն եմ։Ծնվել եմ 30.07.2004թ.,Երևան քաղաքում։Յոթ տարի սովորել եմ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում,հետո երկու տարի սովորել եմ Վ.Գ. Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոցում։Ցանկանում եմ ուսումս շարունակել «Մխիթար Սեբաստացու» անվան կրթահամալիրի ավագ դպրոցում։Հայրս՝ Կամսար Չերքեզյանը դեղագետ է,մայրս՝Նարինե Սավթալյանը տնտեսագետ,քույրս՝Մերին սովորում է ԵՊՀ-ի Մագիստրատուրայի վերջին կուրսում։Զբաղվել եմ սպորտով՝տեքվանդոյով,ֆուտբոլով,լողով,ըմբշամարտով։Ունեմ բազում երազանքներ։Կաշխատեմ ջանասիրաբար,լավ կսովորեմ,որպեսզի դառնամ հմուտ և ճանաչված ծրագրավորող։

Posted in հայոց լեզու

Ներկայանում եմ

Ես Տիգրան Չերքեզյանն եմ,ծնվել եմ Երևանում,15 տարեկան եմ։Ես հետաքրքրված եմ Հայաստանի աշխարհագրությամբ,մաթեմատիկայով։ Այս դպրոցում ինձ հետաքրքրեց էլեկտրոնային ուսուցումը,որը տարբերվում է բոլոր դպրոցներից,աշակերտներն են կազմում իրենց դասացուցակը։Դպրոցում սովորելու և կայուն գիտելիքներ ստանալու համար կարևորում եմ մասնագետների գիտելիքները,որը կարծում եմ այս դպրոցում լավ հիմքերի վրա է դրված։Ես գիտակցում եմ,որ իմ կրթության պատասխանատուն ՝ես եմ։Պայքարելու եմ իմ աշխատասիրությամբ լավ գիտելիքներ ձեռք բերել և դառնալ լավ մասնագետ։